-
23.09.2013|
14:26
Հայաստանյան արդարադատությունից հույսն իսպառ կտրած մի շարք հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ օրեր առաջ հերթական դիմումն են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյին և ՄԱԿ-ի զեկուցողներին: Այս անգամ՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի հարցով:
-
21.09.2013|
15:22
ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված տասնմեկ դիվանագետների գործը:
-
20.09.2013|
15:36
Շուրջ երկու տարի ոստիկանության դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու պահանջով 110 հայտնի անձինք՝ արվեստագետներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ երաշխավորագիր ներկայացրեցին դատարան՝ միջնորդելով, որ ազատ արձակեն վերջինիս:
-
19.09.2013|
23:46
Չնայած գլխավոր դատախազի պաշտոնի համար մեծ «խաղադրույքներ» են սահմանված, ու քաղաքական տարբեր թևեր իրենց նախընտրություններն են ներկայացնում երկրի ղեկավարին, ոմանք դեռ հույս ունեն, որ Աղվան Հովսեփյանը կվերադառնա: Սակայն դռան համբույր-հրաժեշտից հետո Հովսեփյանի համար արդեն իսկ պարզ էր, որ ինքն այլևս այդ պաշտոնին չի վերադառնա: Երկրի նախագահը նրան հստակ ասել է այդ մասին, և զուր են որոշ ուժեր փորձում «հոգեդարձ» անել վերջինիս:
-
17.09.2013|
13:17
Այս օրերին իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, թե ով կարող է փոխարինել հանրապետության նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով մեծ «արարողությամբ» վերջակետ դրեց իր պաշտոնավարմանը: Շատերը երկրի նախագահին մեսիջներ են հղում ցանկալի թեկնածուի առնչությամբ:
-
13.09.2013|
12:14
Երեկ Ռուսաստանի Տվեր քաղաքի դատարանը երկարաձգել է «Նոր» խոշոր ավտովթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի ձերբակալման ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը:
-
12.09.2013|
17:41
Սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում, Երևանի Հյուսիսային պողոտայի միջնամասում Արմեն Աղայանը, Արմեն Մկրտչյանը և 3-4 անհայտ անձինք վիճաբանել են իր հետ, ծեծի ենթարկել և պատճառել ֆիզիկական ցավ:
-
12.09.2013|
14:21
Հայաստանյան արդարադատության զոհ դարձած և ավելի քան երկու տարի ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով անազատության մեջ պահվող ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ օրերս հանդես են եկել ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները: Նրանք հայտարարել են, որ Տիգրանի գործը մի շարք չափանիշներով համապատասխանում է ԵԽԽՎ-ի սահմանած «քաղբանտարկյալ» տերմինին:
-
11.09.2013|
16:22
«Հարավային դարպասը» հայտնում է, որ Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի է ունեցել Արմեն Չախալյանի դատավարությունը, որի ընթացքում որոշում է կայացվել նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: Դատարանը որոշել է ազատել Ա. Չախալյանին` սահմանելով 4 տարի պայմանական և 2000 լարի տուգանք:
-
11.09.2013|
15:09
Հայաստանի մարզային համայնքներից և հեռավոր գյուղերից տարբեր ոլորտներին առնչվող բողոքներ շատ հաճախ են լինում, ավելի հաճախ, քան մայրաքաղաքից: Պատճառը շատ պարզ է` հեռավոր գյուղերում այդ հիմնարկությունները վերահսկողությունից դուրս են, բարձիթողի վիճակում, ինչն էլ իրավունք է տալիս պետական կամ մասնավոր կառույցները տնօրինող որոշ «շեֆերի» ինքնագործունեությամբ զբաղվել, վարվել տեղաբնակների հետ այնպես, ինչպես սիրտներն է ուզում: